ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Շարմազանով. Երբ մենք որոշել ենք արտագնա նիստ անցկանցել որոշ գործիչներ քայլերթ էին իրականացնում Վանաձոր-Դիլիջան մայրուղում

Շարմազանով. Երբ մենք որոշել ենք արտագնա նիստ անցկանցել որոշ գործիչներ քայլերթ էին իրականացնում Վանաձոր-Դիլիջան մայրուղում
15.04.2018 | 11:15

Կուսակցության խորհրդի նիստը կուսակցականների համար է, մենք իրականացրել ենք արտագնա նիստ և առաջին անգամ չէ, որ կուսակցությունը իրականացնում է արտագնա նիստեր` ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ծաղկաձորում տեղի է ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստին: «Մեր պատմության ընթացքում բազում անգամներ եղել են արտագնա նիստեր և եթե որոշ մարդիկ կարծում են, որ վերջին պահին է որոշվել դա, պետք է հիասթափեցնեմ նրանց: Կուսակցությունը առնվազն մեկ շաբաթ առաջ արդեն հայտարարել էր իր կուսակիցներին, որ նիստը պետք է լինի արտագնա և երբ մենք դա որոշել ենք, այդ որոշ գործիչները քայլերթ էին իրականացնում Վանաձոր-Դիլիջան մայրուղում»,-ասաց նա և բացառեց, որ արտագնա նիստի որոշումը կապված է «Իմ քայլը» նախաձեռնության ակցիաների հետ:

Ապրիլի 17-ին հանրահավաքի մասնակիցների` Ազգային ժողովը շրջափակման պատրաստակամության մասին, որտեղ հատուկ նիստով լինելու վարչապետի ընտրությունը, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Որևէ անհանգստություն չունենք, մենք իրականացնում ենք մեր սահմանադրական իրավունքը: Ապրիլի 17-ին կգնանք, կտեսնեք, շատ հանգիստ»:
Պատասխանելով հարցին` մտահոգությո՞ւն չի առաջացնում, որ այդքան քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն են բարձրաձայնում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.«Ես այդ հարցին, բազմիցս պատասխանել եմ. ՀՀ-ում իշխանությունները ձևավորվել են ընտրություններից հետո: Դա քաղաքացիների իրավունքն է, ՀՀ-ն ավտորիտար երկիր չէ, որտեղ բոլորը նույն կարծիքն ունենան, ընտրությունների միջոցով է որոշվում, թե ով լինի իշխանությունը և ով ընդդիմությունը: Ընտրությունները եղել են մեկ տարի առաջ, սահմանադրական իրավունքը մերն է` առաջադրելու վարչապետի թեկնածու և մենք պետք է իրականացենք մեր իրավունքը: Իսկ իմ հարգելի գործընկերները, ովքեր ուզում են, որ իրենք առաջարկեն, թե ով է իշխանություն, 2022-ին ընտրությունների միջոցով կարող են անել: Մինչև 2022-ը ՀՀ քաղաքացիները որոշել են, թե ով լինի իշխանություն և անկախ ձեր տված հարցերից, մեր գործընկերներին երթեր անցկացնելու իրավունքից, մեր կարծիքը չի փոխվի, մենք օգտվելու ենք մեր սահմանադրական իրավունքից»:

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ